ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
(կենտրոնը` Եղվարդ քաղաք)
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Եղվարդը որպես բնակավայր հայտնի է հնագույն ժամանակներից:
Առաջին գրավոր տեղեկությունները կապված են Մովսես Երկրորդ Եղվարդեցու` կաթողիկոս ընտրվելու կապակցությամբ` 574թ., ապա 603թ., հայ ազատագրական պատերազմի հետ:
Հնում Եղվարդը եղել է գրչության կենտրոն: Այստեղ են ծնվել Մովսես Բ Եղվարդցի և Մաշտոց Ա Եղվարդեցի կաթողիկոսները:
Միջնադարյան ճարտարապետական հուշարձաններից արժեքավոր է 5-րդ դարի դահլիճ-եկեղեցին, որի ստորին մասը մասամբ պահպանվել է:
Եղվարդի կենտրոնական մասում կանգուն է Սուրբ Աստվածածին երկհարկ ռոտոնդայով ավարտվող եկեղեցի-դամբարանը` կառուցված 1301թ-ին: Հյուսիս-արևմտյան մասում վեր է խոյանում Հայրենական մեծ պատերազմում զոհված եղվարդցիների հիշատակին նվիրված հուշարձան-կոթողը։
Մինչև 1972թ. Եղվարդը ընդգրկվել է Աշտարակի շրջանի վարչական տարածքում, իսկ 1972թ. մարտից եղել է նոր կազմավորված Նաիրիի շրջանի կենտրոնը:
Եղվարդով են անցնում Արզնի-Շամիրամ ջրանցքը և Մասիս-Նուռնուս երկաթգիծը:
Զովունի գյուղը հիմնվել է 1965 թվականին, նախկին Ապարանի շրջանի Զովունի գյուղից վերաբնակեցված բնակիչների կողմից: Նախկին Զովունի գյուղը հիշվում է Ծառաշեն (Ծառիյաշեն) Մոլլաղասում, ինչպես նաև Առաքելոց անվանումներով։
Զովունի գյուղում կառուցված է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված զովունցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող և գյուղի պատմությանը նվիրված թանգարան։ Գյուղի տարածքում է գտնվում Կարմիր բերդ կոչվող պատմամշակութային հուշարձանը, մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակներին թվագրվող կիկլոպյան ամրոցը, ինչպես նաև 7-րդ դարի բերդի ավերակները։
Զորավան գյուղը կառուցվել է 1972-80 թթ., լքված <<Խաչոի գյուղ>> բնակավայրի տարածքի վրա: Գյուղի կառուցման հիմնական նպատակը եղել է խոշոր եղջերավոր անասունների մատղաշի աճեցման և բտման համալիրի ստեղծումը: Զորավան անվանումը տրվել է ի շնորհիվ գյուղի տարածքում գտնվող 7-րդ դարի Գրիգոր Մամիկոնյան իշխանի կողմից կառուցված Զորավոր եկեղեցու: Գյուղի բնակչությունը հավաքված է Անդրկովկասի երեք հանրապետությունների շրջանների գյուղերից ու քաղաքներից:
Բուժական գյուղը հիմնադրվել է 1920 թվականին։ Նախնիները այստեղ ե նգաղթել Բիթլիսից, Արծափից, Ալաշկերտից, Մուշից, Սասունից, ինչպես նաև Խոյից և Սալմաստից։
Բուժականից 3 կմ հյուսիս գտնվում է «Թեղենյաց» վանքի համալիրը, 1,5 կմ արևելք՝ Սուրբ Մարիամ Աստվածածին վանքը։ Բնակավայրի կենտրոնում է գտնվում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը։
Արագյուղ գյուղը հիմնադրվել է 1828թվականին, Արևմտյան Հայաստանի Արծափ և Արճեշ գավառներից գաղթած մի խումբ հայ ընտանիքների կողմից։ Միչև 1946 թվականը բնակավայրը կրել է Ղարաջորան անվանումը: Արագյուղում են գտնվում <<Թուխ Մանուկ>> և Սուրբ Աստվածածին>> եկեղեցիները, ինչպես նաև Սամսոն Տեր-Պետրոսյանի (Խենթի) հուշարձանը։
Սարալանջ գյուղը հիմնադրվել է 1921 թվականին, նախկին անվանումը եղել է Թուլինաբի, վերաբնակեցվե լէ 1915թ. Արևմտյան Հայաստանի Մուշ գավառի հաստատումով: Գյուղում տեղադրված է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված 14 սարալանջցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-խաչքար:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Եղվարդ համայնքի աշխարհագրական դիրքը նախալեռնային է: Կլիմայական պայմանները՝ չոր ցամաքային:
Եղվարդ քաղաքը գտնվում էԱրայի լեռան հարավային ստորոտում, մարզկենտրոնից 39 կմ հարավ-արևմուտք,մայրաքաղաք Երևանից՝ 12 կմ հյուսիս-արևմուտք: Հյուսիս-արևմտյան հատվածում Եղվարդ քաղաքը սահմանակից է Արագածոտնի մարզին։
Զովունի գյուղը գտնվում է Երևան քաղաքից 1 կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից՝ 55 կմ հեռավորության վրա։ Սահմանակից է Եղվարդ, Քանաքեռավան, Քասախ և Մրգաշեն բնակավայրերին:
Զորավան գյուղը գտնվում է Արայի լեռան արևելյան ստորոտում, մարզկենտրոնից 35 կմ, Երևանից՝ 18 կմ հեռավորության վրա: Սահմանակից է Արագյուղ, Սարալաջ, Քարաշամբ Նոր Գեղի բնակավայրերին։
Բուժական գյուղը գտնվում է մարզկենտրոնից 34 կմ հարավ-արևմուտք՝ Ծաղկունյաց լեռներիհարավայինլանջին, մայրաքաղաքից՝ 33 կմ հեռավորության վրա։ Երեք կողմից շրջապատված է անտառապատ լեռներով։
Արագյուղ գյուղը գտնվում է մարզկենտրոնից 25 կմ հարավ-արևմուտք, մայրաքաղաքից՝ 30 կմ հեռավորության վրա՝ Արայի լեռանարևելյանստորոտում։
Սարալանջ գյուղը գտնվում է Արայի լեռան արևելյանստորոտում, մարզկենտրոնից 31 կմ հարավ-արևմուտք, Երևանից՝ 25 կմ հեռավորության վրա:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
410
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
-70C-ից -100C
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
+280C-ից +330C
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.1) Եղվարդ (կենտրոն)
1.2) Զովունի
1.3) Զորավան
1.4) Արագյուղ
1.5) Բուժական
1.6)Սարալանջ
0
10
6
13
21
14
yeghvard.kotayq@mta.gov.am
2401, 2402
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
4425
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ)
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.1 համայնքային ծառայողներ
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Եղվարդ քաղաքի թիվ 2 մանկապարտեզի շենքային պայմանների անբավարար վիճակ
Զովունի գյուղի խմելու ջրի ջրագծի բացակայություն և ներքին ցանցի վերանորոգում
<<Զորավանի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի շենքային պայմանների անբավարար վիճակ
Եղվարդը որպես բնակավայր հայտնի է հնագույն ժամանակներից։ Այն գտնվում է Արա լեռան ստորոտում՝ Երևանից 12 կմ հյուսիս-արևմուտք։
Առաջին գրավոր տեղեկությունները կապված են Մովսես Երկրորդ Եղվարդեցու կաթողիկոս ընտրվելու կապակցությամբ՝ 574թ․, ապա 603թ․՝ հայ ազատագրական պատերազմի հետ։ Եղվարդի մոտ տեղի է ունեցել երեք նշանավոր ճակատամարտ, որոնցից առաջինը կապված է հայոց արքա Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի անունների հետ։ Երկրորդ ճակատամարտը տեղի է ունեցել 603թ-ին՝ Փոկաս կայսեր և պարսից միջև, իսկ երրորդը՝ 1735թ․՝ Նադիր շահի և օսմանցիների միջև։
Հնում Եղվարդը եղել է գրչության կենտրոն։ Այստեղ են ծնվել Մովսես Բ Եղվարդեցի (897-898 թթ․) և Մաշտոց Ա կաթողիկոսները։
Եղվարդ անվան ծագման մասին ժողովուրդը պահպանել է երկու ավանդություն, որոնցից մեկի համաձայն, Նոյի տապանից տեսնելով Արայի լեռան ստորոտից ջրի քաշվելը՝ բացականչել են․ <<Եղևարդ>> (ահա կատարվեց), որտեղից էլ ծագել է գյուղի անունը։ Ըստ մյուս ավանդության, գյուղին կից ավերակ մենաստանում պահվում էր Քրիստոսի գեղարդը, որի պատճառով էլ այն կոչվել է Գեղարդ, իսկ հետո ձևափոխվել, դարձել Եղվարդ։
Հռչակված են եղել Եղվարդի սարավանդում մշակվող սպիտակահատ ցորենը և նրանից ստացվող լավաշ հացը։
Եղվարդում կա քրիստոնեական ընդարձակ գերեզմանատուն, որտեղ կան 10-15-րդ դարերի քանդակազարդ գերեզմանաքարեր։
Գերեզմանատան հարավային մասում կան հսկա որձաքարերից շարված շինության հետքեր։ Ըստ Թորոմանյանի, հեթանոսական ժամանակներում կառուցված այդ շինությունը հետագայում վերածվել է մատուռի։
Միջնադարյան ճարտարապետական հուշարձաններից արժեքավոր է 5-րդ դարի դահլիճ-եկեղեցին, որի ստորին մասը մասամբ պահպանվել է։
Եղվարդից հյուսիս-արևելք՝ Արայի լեռան լանջին, 7-րդ դարում կառուցվել է Զորավոր եկեղեցին։
Եղվարդի կենտրոնական մասում կանգուն է Սուրբ Աստվածածին երկհարկ ռոտոնդայով ավարտվող եկեղեցի-դամբարանը՝ կառուցված 1301 թվականին (2001 թվականին մեծ հանդիսությամբ նշվեց Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու 700 ամյակը, որին ներկա էին հոգևորականներ, մտավորականներ՝ ամբողջ հանրապետությունից, նաև համայնքի ողջ բնակչությունը)։
Մինչև 1972 թվականը Եղվարդը ընդգրկվել է Աշտարակի շրջանի վարչական տարածքում, 1972 թվականի մարտից եղել է նոր կազմավորված Նաիրիի շրջանի կենտրոնը։
1995 թվականի դեկտեմբերի 1-ից Եղվարդ գյուղական բնակավայրին տրվել է հանրապետության ենթակայության քաղաքի կարգավիճակ։
Բնակավայրում մշակվում են հացահատիկ, կերային կուլտուրաներ, խաղողի և պտղատու այգիներ։
Եղվարդով են անցնում Արզնի- Շամիրամ ջրանցքը և Մասիս- Նուռնուս երկաթգիծը։
Facebook
Location on Google Maps
YouTube