Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ քաղաք Եղվարդ, Սաֆարյան 90 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող Եղվարդի մշակույթի տան շենքի երկրորդ հարկի թիվ 5 սենյակը (ֆոե)՝ 214.3 քմ մակերեսով, 3 տարի ժամկետով, շաբաթական 4 օր՝ երկուշաբթի, երեքշաբթի օրերին ժամը 17:00-19:00, շաբաթ, կիրակի օրերին ժամը 13:00-15:00, պարի դասերի ուսուցման նպատակով Լիլիանա Ամրաստանի Սողոմոնյանին վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ:
2. Սահմանել տարածքի վարձակալության արժեքը 1 քմ-ի դիմաց 150 դրամ, գույքի վարձակալության ընդհանուր ամսական վճարը՝ 32145 դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին Լիլիանա Ամրաստանի Սողոմոնյանի հետ կնքել տարածքի վարձակալության պայմանագիր: