Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34, 35 կետերով սահմանված պայմաններով, ուղղակի վաճառքի միջոցով 2168046,4 դրամ ընդհանուր գնով օտարել Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 41-րդ փողոց 23 հասցեում գտնվող, 07-029-0045-0074 կադաստրային համարի տակ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,04746 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և նրա վրա առկա 4,03 քմ արտաքին մակերեսով շինությունը կառուցապատումն իրականացրած անձին: |