Համաձայն <<Քաղաքացիական օրենսգրքի>> 627-րդ հոդվածի 2-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Ռուբեն Հրաչիկի Բաբայանի դիմումը՝ 2005 թվականի մայիսի 24-ին իր հետ կնքած պայմանագրում լրացում կատարելու և գնման նախապատվության իրավունք ավելացնելու մասին՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն և Զովունի գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0039-0011 ծածկագրի 0.0020 հա մակերեսով հողամասի նկատմամբ 2005 թվականի մայիսի 24-ին Ռուբեն Հրաչիկի Բաբայանի հետ կնքած պայմանագրում կատարել համապատասխան լրացում և ավելացնել գնման նախապատվության իրավունք: |