Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34, 35 կետերով սահմանված պայմաններով, ուղղակի վաճառքի միջոցով 4988004 դրամ ընդհանուր գնով օտարել քաղաք Եղվարդ, Կոմիտասի փողոց 24/2 հասցեում գտնվող, 07-004-0070-0033 կադաստրային համարի տակ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.02341 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը և նրա վրա առկա 227.5 քմ արտաքին մակերեսով առևտրի սրահը կառուցապատումն իրականացրած անձին: |