Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.
1.Պետական բյուջեից <<Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ>>ՀՈԱԿ-ի և <<Զորավանի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի շենքերի հիմնանորոգման, Զովունի գյուղի խմելու ջրագծի կառուցման համար կատարվող ներդրումների, ինչպես նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող <<Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում>> ծրագրի շրջանակներում Եղվարդի համայնքապետարանում քաղաքացիների սպասարկման գրասենյակ ստեղծելու ծրագրին ներդրում կատարելու նպատակով Եղվարդ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 26-ի << Եղվարդ համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին>> N 79-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Բյուջեի եկամտային մասում՝
ա. պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) հոդվածի <<0.0>> թիվը փոխարինել <<99299.4>> թվով,
բ. համայնքի բյուջե մուտքագրվող արտաքին պաշտոնական դրամաշնորհներ՝ ստացված միջազգային կազմակերպություններից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով հոդվածի <<0.0>> թիվը փոխարինել <<9501.0>> թվով:
2) Բյուջեի ծախսային մասում ՝
ա. 1.1-1 ծրագրի 5113 հոդվածի <<143016.0>> թիվը փոխարինել <<234221.4>> թվով,
բ. 6.3-1 ծրագրի 5112 հոդվածի <<26927.0>> թիվը փոխարինել <<42371.0>> թվով,
գ. 1.6-1 ծրագրի 5122 հոդվածի <<6158.0>> թիվը փոխարինել <<8309.0>> թվով: