Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի նոյեմբերի 30-ին Սամվել Սերյոժայի Մկրտչյանի կողմից ներկայացված դիմումը` որոշում եմ.
1.Քաղաք Եղվարդ, Չարենցի փողոց, N 200 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սամվել Սերյոժայի Մկրտչյանին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13112020-07-0071) գույքային միավորի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները.
1) 0,02150 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ քաղաք Եղվարդ, Չարենցի փողոց, N 200/1․
2) 0,17830 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ քաղաք Եղվարդ, Չարենցի փողոց, N 200
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: