Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի ապրիլի 3-ին Արման Եփրեմյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արման Աբելի Եփրեմյանի դիմումը և թույլատրել նրան Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 12-րդ փողոց 45 հասցեում գտնվող, համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0005-0052 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12082019-07-031) իրականացնել բնակելի տան վերակառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Արման Աբելի Եփրեմյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: