Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող վարչական շենքի առաջին հարկի թիվ 7 սենյակը՝ 12 քմ մակերեսով, 3 տարի ժամկետով, տեղամասի աշխատակիցների տեղակայման նպատակով <<ՀԷՑ>> ՓԲԸ <<Գեղամա>> մասնաճյուղին վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ:
2. Սահմանել տարածքի վարձակալության արժեքը 1 քմ-ի դիմաց 6250 դրամ, գույքի վարձակալության ընդհանուր ամսական վճարը՝ 75000 դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին <<ՀԷՑ>> ՓԲԸ <<Գեղամա>> մասնաճյուղի հետ կնքել տարածքի վարձակալության պայմանագիր: |