Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի հունիսի 2-ին Զինա Ռուբեն Բարսեղյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Զինա Ռուբենի Բարսեղյանի դիմումը և թույլատրել նրան Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0544-0035 և 07-004-0544-0036 հողամասերում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19052020-07-0039, N 21052020-07-0113) իրականացնել պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Զինա Ռուբենի Բարսեղյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: