Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, 37-րդ հոդվածի 1-ին մասի, <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 10-րդ հոդվածի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի ապրիլի 18-ի N 809-Ա հրամանը՝ որոշում եմ․
1․Նաիրի համայնքի ղեկավարի 2022 թվականի մարտի 14-ի <<Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին>> N 591 որոշմումը լրացնել նոր՝ 74-83 հավելվածներով՝ համաձայն 1-10 հավելվածների։
2․ Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի 2022 թվականի մարտի 14-ի <<Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին>> N 591 որոշման N 40 հավելվածը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։