Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի մարտի 1-ին Արա Կարապետյանի լիազորված անձ Արթուր Սարգսյանի կողմից ներկայացված դիմումը, <<Մալխասյանց>> փաստաբանական կենտրոնի կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1․Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 2-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 10/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արա Արմենի Կարապետյանին պատկանող 07-053-0136-0037 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27122023-07-0074) առկա 2021 թվականին ինքնակամ կառուցված 74,9 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական։
2․Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 30-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 173468 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: