Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Գառնիկ Նվերի Աբգարյանի դիմումը Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0266-0042, 07-029-0266-0043, 07-029-0266-0044, 07-029-0266-0045 կադաստրային ծածկագրերի հողամասերում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ N 14022020-07-0058, N 14022020-07-0062, N 140220-07-0087, N 14022020-07-0088) պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել քաղաքացի Գառնիկ Նվերի Աբգարյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: