Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի հուլիսի 8-ին Արտյոմ Մնոյանի դիմումը և այն հանգամանքը, որ գոյություն ունեցող շինությունը կոնստրուկտիվ կամ ծավալային փոփոխությունների չի ենթարկվելու և չկա ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության տրամադրման անհրաժեշտություն՝ որոշում եմ.
Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, թիվ 11-2/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հասմիկ և Արտյոմ Մնոյաններին պատկանող հողամասում առկա 63,58 քմ ավտոտնակի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի տան: