Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, հիմք ընդունելով Սարալանջի վարչական ղեկավարի դիմումը` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությանը՝ համայնքային սեփականություն հանդիսացող, Եղվարդ համայնքի Սարալանջ բնակավայրի դաշտամիջյան ոռոգման չօգտագործվող խողովակաշարը ապամոնտաժելու և նոր ջրագիծ կառուցելու վերաբերյալ։
2. Ապամոնտաժման աշխատանքների վերահսկողությունը դնել Սարալանջ բնակավայրի վարչական ղեկավարի վրա:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին ապամոնտաժման աշխատանքների համար համայնքի 2020 թվականի բյուջեից հատկացնել համապատասխան ֆինանսական միջոցներ: