Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 10-ի N 12 նիստի օրակարգը.
1 )<<Եղվարդի թիվ 2 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի կանոնադրությունը հաստատելու մասին:
2) Զովունի համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 2-ի N 16 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
3) Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
4) Եղվարդ համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
5) Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը հաստատելու մասին:
6) Եղվարդ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին:
7) Եղվարդ համայնքի 2019 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին:
8) Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ համաձայնություն տալու և վարձավճարի չափ սահմանելու մասին:
9) Համայնքային սեփականություն հանդիսացող գույքն օտարելու մասին: |