Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1573
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2020 թվականի N 1573

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Քաղաքաշինության մասին>>  օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ  կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և Եղվարդի  համայնքի ավագանու 2020 թվականի նոյեմբերի 6-ի N 71 որոշմամբ հաստատված համաձայնությունը՝ որոշում եմ.

1.Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Երեմիա Վաղարշակի Ենգիբարյանին պատկանող 07-029-0266-0049 կադաստրային ծածկագրի 0,04 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության խաղողի այգու նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:

2. Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Երեմիա Վաղարշակի Ենգիբարյանին պատկանող 07-029-0266-0049 կադաստրային ծածկագրի հողամասին տրամադրել հետևյալ հասցեն` Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 35-րդ փողոց, 1-ին նրբանցք, N 2:

3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունի համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 26-ի N 43 որոշմամբ հաստատված Զովունի գյուղի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն:

4.Երեմիա Վաղարշակի Ենգիբարյանի կողմից 30-օրյա ժամկետում 1744200 դրամ գումարը չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner