Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Նարինե Լեռնիկի Կիրակոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Նարինե Լեռնիկի Կիրակոսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 25-րդ փողոց, 75/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0055-0055 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 19032024-07-0217) իրականացնել բնակելի տան և պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Նարինե Լեռնիկի Կիրակոսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: