Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 134
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1198
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2019 թվականի N 1198

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ, 18-րդ կետերի, 22.1-րդ կետի,  հիմք ընդունելով Աշոտ Մարտիրոսյանի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 10-ին Եղվարդ համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, <<ՍԿԶԲՆԱԿԵՏ>> ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը, և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ. 

1. Եղվարդ համայնքի, գյուղ Զովունի 39-րդ փողոց, N 44-5 հասցեում գտնվող , սեփականության իրավունքով Աշոտ և Էդուարդ Մարտիրոսյաններին  պատկանող հողամասում  1969-1996 թվականներին ինքնակամ կառուցված 63.61 քմ  արտաքին մակերեսով բնակելի տունը, 20.21 քմ արտաքին մակերեսով մառանը, 19.44 քմ արտաքին մակերեսով մառանը, 13.36 քմ արտաքին մակերեսով թոնրատունը,  32.77 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը,  57.95 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը, 13.2 քմ ծածկոցը, 2002 թվականին ինքնակամ կառուցված 11.31 քմ մակերեսով ծածկոցը, 9.16 քմ մակերեսով ծածկոցը ճանաչել օրինական անվճար կարգով:

2. Եղվարդ համայնքի, գյուղ Զովունի, 39-րդ փողոց, N 44-5 հասցեում գտնվող հողամասում 2002 թվականին ինքնակամ կառուցված 53.29 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական: 

3․ Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 60-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 138554 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 1

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner