Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի հունիսի 1-ին Գարեգին Մարտիրոսի Մարտիրոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Գարեգին Մարտիրոսի Մարտիրոսյանի դիմումը և թույլատրել նրան Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 10-րդ փողոց, 74/7-2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0046-0037 հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05022020-07-0047) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Գարեգին Մարտիրոսի Մարտիրոսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: