Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 790
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2020 թվականի N 790

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ, 18-րդ կետերի և 22.1 կետի,  <<Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին>> օրենքի 7-րդ հոդվածի, 2-րդ կետի,   հիմք ընդունելով Արմեն Սաքոյանի կողմից 2020 թվականի հուլիսի 9-ին Եղվարդ համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, <<Սկզբնակետ>> ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը, և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.

1. Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով  Յուրիկ, Արմեն, Արման, Արմենուհի Սաքոյաններին և Նվարդ Անդրեասյանին պատկանող  07-029-0045-0024 կադաստրային ծածկագրի հողամասում  1985 թվականին ինքնակամ կառուցված 20.42 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 37.79 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 56.5 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 6.79 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը  ճանաչել օրինական անվճար կարգով:

2. Եղվարդ համայնքի Զովունի գյուղում  գտնվող, սեփականության իրավունքով  Յուրիկ, Արմեն, Արման, Արմենուհի Սաքոյաններին և Նվարդ Անդրեասյանին պատկանող  07-029-0045-0024 կադաստրային ծածկագրի հողամասում  2020 թվականին ինքնակամ կառուցված 72.42 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 5.29 քմ ծածկոցը և 0.42 քմ պարիսպը ճանաչել օրինական:

3․ Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 60-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 188947 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:

4. Փաստացի չափագրված 0,0352 հա հողամասը ճանաչել քաղաքացիների սեփականությունը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 20

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner