Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Աբրահամ Անդրանիկի Քոճաօղլաիանի դիմումը Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Մայրի թաղամասի 18-րդ փողոց, 1-ին նրբանցք, 1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Աբրահամ, Վաչէ Քոճաօղլաիաններին, Պետրոս Թոփալյանին, Անդրանիկ Մանջյանին պատկանող 07-004-0546-0104 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29032024-07-0144) բնակելի տան կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Աբրահամ Անդրանիկի Քոճաօղլաիանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: