Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի հունիսի 1-ին Սուրիկ Վրեժի Արշակյանի կողմից ներկայացված դիմումը` որոշում եմ.
1. Սուրիկ Վրեժի Արշակյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2346868) տրամադրել հետևյալ հասցեն` քաղաք Եղվարդ, Գարեգին Նժդեհի թաղամաս, 4-րդ փողոց, N 33:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: