Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել «ՍՈՖԹ ՍԻԹԻ» բիզնես կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն Արա Խաչատրյանի լիազորված անձ Մհեր Հայրապետյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի խճուղի, 122/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ՍՈՖԹ ՍԻԹԻ» բիզնես կենտրոն ՓԲԸ-ին պատկանող 07-053-0378-0382 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 06122023-07-0102) ճաշարանի, գրասենյակային շենքի, պահեստային շենքի, տեխնիկական սենքի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել «ՍՈՖԹ ՍԻԹԻ» բիզնես կենտրոն ՓԲԸ-ի տնօրինությանը կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: