Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել <<Նաիրիի բերրիության>> ՍՊԸ-ի տնօրեն Հաշտատար Բաղդասարի Մեսրոպյանի դիմումը Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 1-ին փողոց, թիվ 184 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող 105-7 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 048029) գոյություն ունեցող վարչական շենքի վերակառուցման, վերնահարկի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել <<Նաիրիի բերրիության>> ՍՊԸ-ի տնօրեն Հաշտատար Բաղդասարի Մեսրոպյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: