Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի նոյեմբերի 30-ին Արտաշես Աղաջանյանի և Լուսինե Հակոբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արտաշես Աղաջանյանի և Լուսինե Հակոբյանի դիմումը և թույլատրել նրան Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 1-ին փողոց, թիվ 1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0044-0011 կադաստրային համարի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական N 08052020-07-0008) իրականացնել կիսակառույց առանձնատան վերակառուցման և ձեղնահարկի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արտաշես Աղաջանյանից և Լուսինե Հակոբյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: