Համաձայն <<Գնումների մասին>> օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման, հաշվի առնելով 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների հրատապությունը`Եղվարդ համայնքի ավագանին որոշում է`
1. 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների հրատապության հետևանքով կազմակերպել բաց մրցույթ հետևյալ ծրարգերի համար․
1) Եղվարդ քաղաքի Սաֆարյան, Նար-Դոս, Աբովյան, Ղազարյան, Զաքարյան փողոցների հիմնանորոգում.
2) Բուժական բնակավայրի 1-ին փողոցի հիմնանորոգում.
3) Արագյուղ վարչական տարածքի մշակույթի տան և բակային տարածքի հիմնանորոգում.
4) Զովունի գյուղի մի շարք փողոցների կոյուղագծերի կառուցում.
5) Եղվարդ քաղաքի հանգստի գոտու կառուցում։