Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Կարինե Ալբերտի Սարգսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Կարինե Ալբերտի Սարգսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 1-ին թաղամաս, 1-ին նրբանցք, 12 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0143-0006 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 14072023-07-0139) իրականացնել բնակելի տան, պարսպի, օժանդակ շինությունների կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Կարինե Ալբերտի Սարգսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: