Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում ինքնակամ կառույցների օտարման հետ կապված հարաբերությունները կարգավորել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> N 912-Ն որոշմանը համապատասխան: |