Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.
2019 թվականին սեփականության իրավունքով ձեռք բերված գույքը Եղվարդ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում մուտքագրելու նպատակով Եղվարդ համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 28-ի <<Եղվարդ համայնքի սեփականության 2018 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին>> N 17 որոշման N 1, 2, 4, 5, 6. 9, 10, 11 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 հավելվածների: