Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի դեկտեմբերի 12-ին Միխայիլ Աբրամի Սանդիկովի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել քաղաքացի Միխայիլ Աբրամի Սանդիկովի դիմումը և հաստատել գյուղ Զովունի, 24-րդ փողոց, թիվ 35 հասցեում գտնվող 07-029-0059-0007 կադաստրային համարի հողամասում 2016 թվականի սեպտեմբերի 19-ին N 27 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան և օժանդակ շինությունների շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։