Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի դեկտեմբերի 12-ին Հայկ Զազյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Հայկ Լևոնի Զազյանի դիմումը և թույլատրել նրան Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0269-0069 և 07-029-0269-0051 կադաստրային ծածկագրերի հողամասերում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ N 22102019-07-0013 և N 22102019-07-0126) իրականացնել պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Հայկ Լևոնի Զազյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: