Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի ապրիլի 29-ին Վախթանգ Ռուբիկի Դարչինյանի կողմից ներկայացված դիմումը, և այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի փողոց, 154 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վախթանգ Ռուբիկի Դարչինյանին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15112022-07-0021) 07-053-0326-0051 կադաստրային ծածկագրի 0.0145 հա բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման:
1. Վախթանգ Ռուբիկի Դարչինյանին տրամադրել Գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի փողոց, 154 հասցեում գտնվող 07-053-0326-0051 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան կառուցման շահագործման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: