Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի սեպտեմբերի 18-ին Հակոբ Մկրտչյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Հակոբ Եփրեմի Մկրտչյանի դիմումը և թույլատրել նրան Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 25-րդ փողոց, 92/1 հասցեում գտնվող, համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0054-0056 կադաստրային ծածկագրի հողամասում(անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 17082020-07-0116) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Հակոբ Եփրեմի Մկրտչյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: