Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի`որոշում եմ.
1.Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, շենք 15, բնակարան 2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սերժիկ, Արայիկ Աբգարյաններին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19112019-07-0172) գույքային միավորի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները.
1) 69,57 քմ մակերեսով նոր առաջացող գույքային միավորին (թիվ 1 բաժանվող մաս)՝ Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, շենք 15, բնակարան 2.
2) 51,95 քմ մակերեսով նոր առաջացող գույքային միավորին (թիվ 2 բաժանվող մաս)՝ Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, շենք 15, բնակարան 6:
2.Բազմաբնակարան շենքի հողատարածքը՝ 0,03216 հա, ճանաչել բազմաբնակարան շենքի բնակարանների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականություն:
3.Ուժը կորցրած ճանաչել Եղվարդ համայնքի ղեկավարի 2019 թվականի դեկտեմբերի 9-ի <<Հասցեավորման մասին> N 1457 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: