Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արա Գրիշայի Մակարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արա Գրիշայի Մակարյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Զորավար Անդրանիկի 1-ին փողոց, 12/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0112-0034 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02052023-07-0196) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արա Գրիշայի Մակարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: