Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Ռուզաննա Վաչագանի Համբարձումյանի կողմից ներկայացված դիմումը` համայնքի ավագանին որոշում է. 1.Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Ռուզաննա Վաչագանի Համբարձումյանին պատկանող 07-029-0247-0028 կադաստրային համարի 0.06 հա-ից 0,02 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի, խաղողի այգու նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` չորանոց կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |