Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը Եղվարդ համայնքի Զովունի գյուղի 6-րդ փողոցի հիմնանորոգման, ասֆալտապատման, մայթեզրերի կառուցման, ինչպես նաև խմելու ջրագծի անցկացման նպատակով ծառահատման աշխատանքներ իրականացնելու համար:
2.Ծառահատման հետևանքով առաջացած փայտանյութը որպես վառելափայտ տրամադրել Եղվարդ համայնքի Զովունի գյուղի ներքոնշյալ անապահով ընտանիքներին.
1) Գենյա Ավետիսյան
2) Համլետ Թամազյան
3)Ժորա Մկրտչյան
4)Սուքիաս Պետրոսյան: |