Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի N 186-Ն հրամանը՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Եղվարդ համայնքի Զովունի գյուղի կադաստրային քարտեզի 07-029-0273-0007 ծածկագրի տակ գտնվող, անճշտության արդյունքում որպես քաղաքացու սեփականություն փոխանցված 0,12000 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել որպես համայնքային սեփականություն: |