Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Եղվարդ համայնքի հաշվարկային հաշվում առկա մնացորդը՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է` Եղվարդ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 10-ի <<Եղվարդ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> N 93-Ն որոշումը շարադրել նոր հետևյալ խմբագրությամբ.
<<Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Եղվարդ համայնքի 2020 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածներ 1-5-ի:>>: |