Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման N 2 հավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Տալ հավանություն Եղվարդ համայնքի Եղվարդի հանգստի գոտու կառուցման, Եղվարդի Սաֆարյան, Նար-Դոս, Աբովյան, Ղազարյան, Զաքարյան փողոցների հիմնանորոգման, Արագյուղ վարչական տարածքի մշակույթի տան և բակային տարածքի հիմնանորոգման, Զովունի գյուղի ջրահեռացման համակարգի կառուցման, Բուժական գյուղի 1500մ ասֆալտապատման սուբվենցիայի ծրագրային հայտերին և ներկայացնել դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն: |