Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է` 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը <<Ռեալ Թայմ>> ՍՊԸ-ին մալուխներ անցկացնելու նպատակով Զովունի գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հենասյուներից 80-ը 5 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ:
2.Յուրաքանչյուր հենասյան համար վարձավճար սահմանել ամսական 200 դրամի չափով, գույքի վարձակալության ընդհանուր ամսական վճարը` 16000 դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին <<Ռեալ Թայմ>> ՍՊԸ-ի հետ կնքել գույքի վարձակալության մասին պայմանագիր: |