Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Միշա Անդրանիկի Ավդալյանի կողմից ներկայացված դիմումը` համայնքի ավագանին որոշում է. 1.Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Միշա Անդրանիկի Ավդալյանին պատկանող 07-029-0218-0021 կադաստրային համարի 0.06306 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` անասնաշենք կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |