Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 31-ի N 787-Ն և 2000 թվականի հունիսի 2-ի N 102 հրամանների, հիմք ընդունելով գույքագրման հանձնաժողովի նախագահ Կարեն Հարությունյանի զեկույցը՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել Եղվարդ համայնքի սեփականության 2019 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը՝ համաձայն 1-12 հավելվածների:
2. Հաստատել դուրս գրման ենթակա գույքի ցանկը՝ համաձայն հավելված 13-ի: |