Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2020 թվականի նոյեմբերի 2-ի N 01/08.1/08098-2020 գրությունը՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Եղվարդ համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 29-ի <<Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 8 որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
|