Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, հիմք ընդունելով <<ԱԼՐԵՅԱՄԻ ՖԱՐՄ>> ՍՊԸ-Ի տնօրենի լիազոր անձ Վարդան Մելիքսեթյանի կողմից ներկայացված հայտը` համայնքի ավագանին որոշում է. 1.Եղվարդ համայնքի Զորավան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով <<ԱԼՐԵՅԱՄԻ ՖԱՐՄ>> ՍՊԸ-ին պատկանող 07-031-0331-0034 կադաստրային համարի 1 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրից 0.06 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` անասնապահական տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |