Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է՝
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ <<Սկզբնակետ>> ՍՊԸ-ին քաղաք Եղվարդ, Երևանյան 1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող վարչական շենքի 3-րդ հարկի N 17 (14.6 քմ) սենյակը 3 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ:
2. Սահմանել տարածքի վարձակալության արժեքը 1քմ-ի դիմաց 600 դրամ, գույքի վարձակալության ընդհանուր ամսական վճարը՝ 8760 դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին <<Սկզբնակետ>> ՍՊԸ-ի հետ կնքել տարածք վարձակալության մասին պայմանագիր: