Այսօր: Կիրակի, 5 Ապրիլի 2020թ.
Եղվարդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 436
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.04.20 Հայտարարություն
Եղվարդ համայնքի այն բնակիչներին, ովքեր մինչև 2020թ. մարտի 16-ը ունեցել են եկամտի որևէ աղբյուր՝ օրավարձով աշխատանք կամ նմանատիպ այլ եկամտի աղբյուր, որից զրկվել են համաճարակի և արտակարգ դրության պատճառով՝ հայտնվելով սոցիալապես ծանր վիճակում (բացի ընտանեկան նպաստ ստացողներից), խնդրում ենք իրենց տվյալները գրանցելու համար զանգահարել՝☑️Եղվարդ քաղաքի բնակիչները՝ (0224) 2 24 81 հեռախոսահամարով,☑️Զովունիի բնակիչները՝ (0224) 6 00 47 հեռախոսահամարով,☑️Զորավանի բնակիչները՝ (094) 01 77 01 հեռախոսահամարով (վարչական ղեկավար Բաղդասար Թովմասյանին),☑️Արագյուղի բնակիչները՝ (077) 47 57 96 հեռախոսահամարով (վարչական ղեկավար Զորիկ Տիգրանյանին),☑️Բուժականի բնակիչները՝ (077) 19 18 81 հեռախոսահամարով (վարչական ... Մանրամասն
25.03.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Եղվարդ համայնքի հարգելի՛ բնակիչներ․
Համաձայն պարետի 24․03․2020թ․ թիվ 15 որոշման՝ 2020 թվականի մարտի 25-ից սահմանափակվում է Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի գործունեությունը, սահմանվում է ծառայությունների մատուցման աշխատանքային ժամեր՝ 09:00-13:00։ Կոչ ենք անում․
☑️ համայնքապետարան այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում,
☑️ պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները, կրել դիմակներ,
☑️ օգտվել համայնքապետարանի պաշտոնական կայքի առցանց ծառայությունից, պաշտոնական էլեկտրոնային փոստից (www.yeghvard.am, yeghvard.kotayq@mta.gov.am):
ԵՂՎԱՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

25.03.20 Կանխարգելիչ միջոցառումներ

Համայնքում շարունակվում են կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքները: Ախտահանվում են բազմաբնակարան շենքերի մուտքերը, աստիճանավանդակները, կանգառները, աղբավայրերը, բանկոմատները, հասարակական ծառայության օբյեկտները և այլն:

21.03.20 Հայտարարություն
Եղվարդ համայնքի հարգելի՛ բնակիչներ,
կորոնավիրուս վարակի տարածման կանխարգելման նպատակով համայնքում իրականացվող միջոցառումների շրջանակում ախտահանվում են փողոցները, բակերը և բազմաբնակարան շենքերի մուտքերը:
Հորդորում ենք բոլորին՝ պահպանել հանգստություն և հետևել սանիտարահիգիենիկ կանոններին:
Եղվարդի համայնքապետարան
20.03.20 Հայտարարություն
Եղվարդ համայնքի հարգելի՛ բնակիչներ․
Կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով համայնքում իրականացվում են անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումներ. մասնավորապես՝ ամենօրյա ռեժիմով ախտահանվում են կանգառները, հասարակական տրանսպորտը, աղբահանություն իրականացնող բեռնատարները և այլն:
Կրկին կոչ ենք անում բոլորին՝ հետևել արտակարգ դրությամբ սահմանված բոլոր կանոններին և պահպանել հանգստություն:
Եղվարդի համայնքապետարան
17.03.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Եղվարդ համայնքի հարգելի՛ բնակիչներ․

Կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով 2020 թվականի մարտի 13-ից փակվել են համայնքային ենթակայության մանկապարտեզները, մշակույթի տները, գրադարանները, արվեստի դպրոցները։

Բնակիչներին կոչ ենք անում՝
☑️ համայնքապետարան այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում,
☑️ պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները, կրել դիմակներ,
☑️ դիմումների մուտքագրման կամ այլ հարցերի դեպքում օգտվել համայնքապետարանի պաշտոնական կայքի առցանց ծառայությունից, պաշտոնական էլեկտրոնային փոստից (www. yeghvard.am, yeghvard.kotayq@mta.gov.am)։

20.02.20 Հանրային լսումներ
2020 թվականի փետրվարի 20-ին, ժամը 16։00-ին Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցան հանրային լսումներ։ Օրակարգում` Եղվարդ համայնքի 2018-2022 թվականների հնգամյա զարգացման ծրագրի 2019 թվականի և 2019 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունները:Լսումները վարում էր համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հարությունյանը: Ներկա էին համայնքի վարչական տարածքների ղեկավարները, համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ, համայնքի ՀՈԱԿ-ների տնօրեններ, ավագանու անդամներ, բնակիչներ: Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Թելուշ Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրեց Եղվարդ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և 2019 թվականի տարեկան բյուջեի հաշվետվությունները, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Եղվարդ համայնքի ավագանու նիստ
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28․02․2020թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 29․01․2020
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 10․12․2019
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 15․10․2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 11․09․2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 15.04.2019
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28.02.2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 31.01.2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 26.12.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 09.10.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 04.09.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 13.07.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 29.06.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28․12․2017
Եղվարդ համայնքի նորընտիր անագանու նիստ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ 10․07․2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1

(0224) 2-11-10

yeghvard.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner