«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 1200-ին, Եղվարդի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային լսումների նախնական փուլ:
Օրակարգում՝ «Եղվարդշին» ԲԲԸ-ի կողմից Եղվարդ քաղաքի վարչական տարածքում հանքարդյունաբերության նպատակով ավազակոպճային խառնուրդի պաշարների ուսումնասիրություն կատարելու հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում:
Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ <<Եղվարդշին>> ԲԲԸ-ից, հեռ. 093-58-99-10, 093-84-42-22։
Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն: