2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին անցկացվելու է <<Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ>> հանրապետական մրցույթը:
Համայնքի հավաքական թիմի կազմում կարող են ընդգրկվել համայնքի լսողական, տեսողական, հենաշարժողական, մտավոր և ֆիզիկական հաշմանդամություն ունեցող 18-65 տարեկան անձինք:
Մասնակիցները պետք է ներկայացնեն հաշմանդամության կարգի և անձնագրի պատճենները:
Կից ներկայացվում է մրցույթի կանոնակարգը:
Եղվարդ քաղաքի բնակիչները կարող են դիմել Եղվարդի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և սոցիալական հարցերի բաժին կամ զանգահարել 022422628, 077323297 հեռախոսահամարներով: Իսկ վարչական շրջանների բնակիչները` վարչական ղեկավարների նստավայր կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`
Զովունի-094309793
Զորավան-077103022
Արագյուղ-094403101
Բուժական-077191881
Սարալանջ-094390691